Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները կոչ են արել երկրի իշխանությանը պաշտպանել իր իսկ պետության շահերը. armenian-community.ge

Փետրվար 27,2017 17:10

Փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ-ի շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կազմակերպված Վրաստանի Հայ Համայնքի կողից։ Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի իշխանությունը օրինական քայլեր չի ձեռնարկում և թույլ է տալիս արտասահմանյան պետության (Ադրբեջանի) դեսպանատանը բացեիբաց կերպով երկրի տարածքում բախում հրահրել և հայատյացություն տարածել։

Ցույցի մասնակիցները կազմակերպել էին քայլերթ կենտրոնական Ռուսթավելի մայրուղիով։ Վանկարկելով «Պաշտպանի՛ր Վրաստանը», «Վերջ Ալիև», «Վերջ պանթուրքիզմ» կարգախոսները՝ ցուցարարներն անցել են Վրաստանի Խորհրդարանի, Վրաստանի Ազգային Անվտանցության Խորհրդի շենքերի կողքով։ Մոտենալիս Վրաստանի ԱԳՆ շենքին՝ բողոքի ցույցի մասնակիցները հանդես են եկել ելույթներով, որոնցում կոչ են արել Վրաստանի իշխանությանը սահմանափակել ադրբեջանական դեսպանատան գործունեությունը՝ ուղղված Վրաստանում էթնիկ ատելություն հրահրելուն։

Ցույցի ավարտին Վրաստանի Արտաքին Գործերով նախարարին է փոխանցվել դիմում Վրաստանի Հայ Համայնքի անունից։

«Մենք անընդունելի ենք համարում այն հաստատված իրականությունը, որի շրջանակներում մի կողմից արտասահմանյան պետության դեսպանատունը մեր երկրում իրականացնում է մեր երկրի քաղաքացիների տարբեր խմբերի միջև ատելության բորբոքմանն ուղղված ծրագիր, իսկ մյուս կողմից՝ պետությունը, որի քաղաքացիներն ենք մենք, պետությունը, որը պարտավոր է չթույլատրել կոնֆլիկտի բորբոքում և աշխատել հանուն կաղության պահպանման, փաստացիորեն չի իրականացնում ոչ մի իրական քայլ Ադրբեջանի դեսպանատան վտանգավոր գործունեությունը կանխելու համար։ Վրաստանը հոգ չի տանում այն մասին, որպեսզի արտասահմանյան ներկայացուցչությունը գործի վրացական օրենսդրության շրջանակներում և միջազգային նորմերի հանդեպ հարգանք տածելով։

Դիմում ենք խնդրանքով՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում, ձեռնարկել հստակ քայլեր և արգելել ռազմավարական համագործակից անուն կրող Ադրբեջանին նախաձեռնել և Վրաստանի տարածքում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված մեր պետության քաղաքացիների տարբեր խմբերի միջև ատելության բորբոքմանը», -ասված է Վրաստանի ԱԳՆ-ին ուղղված Վրաստանի Հայ Համայնքի դիմումի մեջ։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728