Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում «Սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ 35-ամյա տղամարդը մահացու հրազենային վիրավորում է ստացել: Ինչպես հաղորդում է 360tv.ru կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, սպանվածը Հայաստանի քաղաքացի է:
Տեղեկատվության համաձայն՝ 1982թ. ծնված վիրավոր տղամարդը հայտնաբերվել է փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Սվետսկոյ փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մերձակայքում: Տղամարդը, որը Մերձմոսկվայում բնակվել է առանց գրանցման, մահացել է շտապօգնության մեքենայում՝ կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքի հետևանքով: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակի պարկուճ:
Սպանված տղամարդու վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ