Այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մի դրվագ պատմեց օդանավակայանից. «Արտասահմանյան ուղեւորություններից մեկի ժամանակ, երբ իմ ընտանիքի հետ գնացել էի հանգստի, վերադառնում էի, իմ վերադարձի ժամանակ օգտվել էի մի ծառայությունից, որը վճարովի բավական թանկ ծառայություն է, կոչվում է հատուկ սրահ, որով ուղեկցում են եւ չես անցնում օդանավակայանում հերթով:
Ի զարմանս ինձ, տեսա, որ եւս մի մարդ, որն ընդամենը մի ԾԻԳ-ի ղեկավար է, որի անունը չեմ ուզում տալ, ինքն էլ իր ընտանիքով օգտվում էր այդ նույն ծրագրից ու նույն բիզնես կլասից: Բայց իր աշխատավարձը 450 հազար դրամ էր, իսկ իմ կողմից հայտարարագրված եկամուտներն ու վճարված հարկերը՝ տասնյակ միլիոն դոլարից ավելի: Հիմա պարզ է, չէ՞, թե ինչի հաշվին էր տեղի ունենում այդ ուղեւորությունը»:
Գուրգեն Արսենյանը Լեւոն Յոլյանին հորդորեց ճիշտ վերլուծել մամուլի հրապարակումները եւ արդեն գործի 50 տոկոսն արված կլինի, արդեն պարզ կլինի, թե ով է յուրացնում ՀՀ պետական բյուջեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե բոլորն այդպես անհասցե ու անանուն հայտարարություններ անեն, էլ քանի՞ կոպեկ արժեն նման հորդորները…