Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանն էն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորվել» (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 16:39

«Ձայնագրության մեջ ոչ մի անծանոթ բան չկա, իսկ զանգողը զանգահարել է աշխատանքի պահին, ոչ թե ինքն է զանգել, այլ իրեն են զանգել և խնդիրներ առաջադրել, թե որտեղ ընտրեն, ինչ անեն: Այդտեղ ոչ մի խնդիր չկա: Եվ ես չեմ ուզում շարունակել, առավել ևս, եթե ես բանի տեղ դնող լինեի, ով էլ տարածել է այդ խնդիրը, նրան անպայման դատի կտայի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով մամուլում հայտնված այն ձայնագրություններին, որ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված իր որդու`Արման Սահակյանի կինը ընտրությունների համար մարդիկ է գրանցում Աջափնյակ վարչական շրջանում:

Գալուստ Սահակյանը պնդում է` իր հարսն աշխատանքային ժամին քարոզչություն չի արել:

Լրագրողներից մեկը հստակեցրեց`Ձեր հարսն իր աշխատակիցներին ու բարեկամներին չի՞ ստիպում գրանցվել այն թաղամասում, որտեղ իր որդի Արման Սահակյանն է առաջադրված: «Ոչ, նախ իմ հարսը, եթե ուզենա էլ, չի կարող բերել… ո՞ւմ բերի որևէ տեղ գրանցի: Ասեմ հետևյալը, որ նախ և առաջ դա օրենքով թույլատրելի է: Եթե ընտրություն է, մարդն ուզում է որևէ մեկին ընտրել, գալիս գրանցվում է իր բարեկամի տանը, որն օրենքը թույլ է տալիս: Որևէ մեկը չի պարտադրում, բայց եթե դա չի կարելի, ուրեմն այն պատգամավորները, որոնք խոսում են, օրենքը պիտի փոխեին ու չթողնեին»:

Գալուստ Սահակյանն օրինակ է բերում` մեկ մարդը կարող է հինգ տուն ունենալ, բայց որտեղ կուզի կապրի, որ տարածքում կուզի` կքվեարկի: «Որ շատ խոսում եք, ուզում եմ վիրավորվեմ, բայց նաև չեմ ուզում վիրավորվեմ: Իմ հարսը բավական բարեհոգի աղջիկ է և շատ լավ աշխատող, բավական ճանաչում ունի ամբողջ շրջապատի համար: Նույնիսկ եթե ցանկանա էլ մարդ գրանցել, դա, կարծում եմ, իր գործը չի կարող լինել: Եթե մենք մտածենք՝ մարդիկ բերենք, գրանցել տանք, դա ոչ թե մեր հարսին պիտի դնենք, այլ Գալուստ Սահակյանը մարդը կբերի` կգրանցի, բայց ոչ հարսը: Դրա համար այն տեղեկությունները, ովքեր տարածում են, սովորական զազրախոսներ են: Դա ոչ թե իմ հարսին է վերաբերում, այլ ինձ, որովհետև մարդիկ մտածել են, որ մի բան գտնեն ասեն, դրանով Գալուստ Սահակյանին կարող են վիրավորել՝ չմտածելով, որ Գալուստ Սահակյանն էն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորվել, որովհետև ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728