Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լապշինի մայրը Բաքվի մեկուսարանում տեսակցել է որդուն

Փետրվար 27,2017 16:35

Բաքվում ազատազրկման մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին այցելել է նրա մայրը` Բելլա Լապշինան: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը Բելլա Լապշինան որդուց հետաքրքրվել է ինքնազգացողության, մեկուսարանի պայմանների մասին: Փաստաբանի խոսքով՝ Ալեքսանդր Լապշինը որևէ բողոք չի հայտնել:

Չերնինը նաև նշել է, որ առաջիկայում Բաքու է ժամանելու բլոգերի կինը՝ Եկատերինա Լապշինան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728