Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս խոսելով ԼՂՀ խնդրի մասին, կողմ արտահայտվեց հարցի փոխզիջումային տարբերակին: Սեյրան Օհանյանի հայտարարությունը, մանավանդ վերջին օրերին ադրբեջանական կողմի ոտնձգությունների ֆոնին, սոցիալական ցանցերում բավական քննարկվեց եւ քննադատվեց: Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց`այս համատեքստում համագործակցության եզր տեսնո՞ւմ են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ի սկզբանե փոխզիջումների կողմնակից է եղել: «Չեմ կարծում, որ որևէ լուրջ, տրամաբանող մարդ կարող է չհասկանալ խաղաղության անհրաժեշտությունը, և որ խաղաղությունը կարող լինել առանց փոխզիջումների: Խաղաղության ամբողջ էությունը փոխզիջումներ են, բնական է, որ նման դիրքորոշումը մենք կարող ենք միայն ողջունել»,- ասաց նա:
Պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ եթե Ադրբեջանը խախտում է զինադադարի համաձայնագիրը, ապա կարող է խախտել նաև խաղաղության պայմանագիրը. Լեւոն Զուրաբյանն ասաց`դրանք տարբեր բաներ են. խաղաղության պայմանագիրն այլ կարգավիճակ է:
Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը բավական վտանգավոր է համարում այն, որ պայթյունավտանգ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ նոր արկածախնդրությունների, պաշտպանության նախարարը ղեկավարում է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ