«Նախորդ տարի մասնավոր մուլտիպլեքսորի (պրովայդեր) մրցույթ էր հայտարարվել, ցավոք, հայտեր չեն ստացվել: Մայիսին նոր մրցույթ կհայտարարվի»-«Արմենպրես»-ում այսօր անդրադառնալով հեռարձակման թվայնացմամբ պայմանավորված մարզային հեռուստաընկերությունների՝ փակման եզրին հայտնվելու խնդրին, ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նրա գնահատմամբ՝ մրցույթի կայացումից հետո խնդիրները կարգավորված կլինեն. «Մարզային հեռուստաընկերությունները կկարողանան պայմանագրային կարգով հեռարձակում իրականացնել՝ մուլտիպլեքսորի միջոցով: Դրա համար տեխնիկական վերազինում է անհրաժեշտ, սակագները կորոշի մուլտիպլեքսորը»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ անալոգային հեռարձակման անջատմամբ պայմանավորված՝ մարզային հեռուստաընկերությունները լսարան են կորցնում, Գրիգոր Ամալյանի խոսքով՝ մալուխային՝ կաբելային հեռարձակման այլընտրանք կա:
«Իսկ եթե մրցույթը չկայանա, գուցե մասնավոր մուլտիպլեքսորին առաջադրված պահանջները մեղմացվեն»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ