Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարզային TV-ները լսարան են կորցրել, բայց պետական մարմինների մեղք չկա». Տիգրան Հակոբյան (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 16:13

«Անալոգային հեռարձակողների մոտ լսարանի կորուստ կա, տեխնիկական հեղափոխությունն իր պահանջներն է բերում, որոնց անհամապատասխանությունը նպաստում է լսարանի կորստին»,-«Արմենպրեսում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2010թ.-ից հեռարձակման թվայնացմամբ պայմանավորված՝ անալոգային հեռարձակում իրականացնող մարզային հեռուստաընկերությունները կանգնել են փակման խնդրի առաջ:

«Օրենսդրական առումով ամեն ինչ անթերի է: Արված է ամեն ինչ, որ բավարարվեն լսարանի պահանջները՝ որակյալ հեռուստահեռարձակում: Մենք հանդիպել ենք հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Գիտենք բողոքներն ու պահանջները: Պետական մարմինների մեղք չկա այստեղ: Օրենքը նախատեսում էր, որ հանրային մուլտիպլեքսոր է լինելու, որտեղ լինելու են Երեւանի եւ մարզերի հեռուստաընկերությունները»,-նշեց Հակոբյանը:

«Հանրային մուլտիպլեքսում պետք է ընդգրկված լինի մեկ մարզային հեռուստաընկերություն: Մարզային հեռուստաընկերությունները պետք է փորձեին խոշորանալ եւ տեղ գտնել այդ մուլտիպլեքսում: Ցավոք, դա չարեցին…մեզ հարկավոր է, որ մեկ մուլտիպլեքս ծածկի ողջ ՀՀ տարածքը»,-հավելեց Տիգրան Հակոբյանը:

Թե ինչու մասնավոր մուլտիպլեքսորի նախորդ մրցույթը չկայացավ, նրա խոսքով՝ հուլիսյան  դեպքերն ազդեցին ներդրողների պատրաստակամության վրա: Հիշեցնենք, որ մայիսին նոր մրցույթ է հայտարարվելու:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728