Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աղվան Վարդանյանը «ղալաթ է» արել, ասեք՝ խի՞ եք ստից բաներ սարքում». ՝ Փարպիի գյուղապետ

Փետրվար 27,2017 15:52

Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանն Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, թե օրերս Արագածոտնի մարզում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված պատգամավոր Բազմասեր Առաքելյանի տանը համագյուղացիներից մեկին են ծեծել: «Շփոթմունք է էղե, տենց բան չի էղե, արդեն հոգնել եմ, էնքան էս հարցին պատասխանել եմ»:

Մեր այն դիտարկմանը, որ ահազանգն արդեն ոստիկանությունում էլ գրանցել են, զբաղվում են, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ անդրադարձել է միջադեպին, հաստատել է, ասել է՝ իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն եւ ծեծի ենթարկել, գյուղապետն այսպես արձագանքեց. «Աղվան Վարդանյանը «ղալաթ ա» արել, ով էլ հաստատել է, հենց էդպես էլ ասա՝ Աղվան Վարդանյանը «ղալաթ ա» արել, ասեք՝ գյուղապետն ասում ա՝ խի՞ եք ստից բաներ սարքում»:

Մեր ճշտող հարցին՝ Բազմասեր Առաքելյանը չի՞ ծեծել ձեր համագյուղացուն, գյուղապետը պատասխանեց՝ «Ա, չե՞ք ամաչում, ըտենց բաներ եք ասում: Բազմասեր Առաքելյանը խի պըտի մարդ ծեծի, ծեծողներ էնքան կան, ինքը պըտի՞ ծեծի»:

Երբ փորձեցինք պարզաբանել, որ ըստ հրապարակումների, Բազմասեր Առաքելյանն անձամբ չի ծեծել, այլ նրա տանը նրա թիմակիցներն են ծեծել, գյուղապետն ընդհատեց մեզ ու ասաց՝ «Սուտ ա»:

Մեր մյուս ճշտող հարցին՝ Բազմասեր Առաքելյանի հետ ազգակցական կապ ունե՞ք, գյուղապետն ասաց. «Այո, ես հորեղբայրն եմ: Ա դե լավ էլի, ղարաբաղյան պատերազմը թողած, մի շաբաթ ա էս թեմայով եք զբաղված: Ղարաբաղի հարցից թա՞նկ ա սա: Ա, լավ եք, էլի: Վերջ, էլ չեմ պատասխանի, հոգնել եմ, էնքան գործ ունեմ, յա»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել էր, որ Բազմասեր Առաքելյանի մի քանի տասնյակ կողմնակիցները նրա տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին. «Ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց»։
Աղվան Վարդանյանն էլ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է՝ «Ես կարդացի Բազմասերի ասածները, ցավում եմ, որ ակնհայտ սուտ է խոսում։ Իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն և ծեծի ենթարկել։ Մնացածը Գեղամ Մանուկյանի ստատուսից ամբողջ ճշմարտությունը գիտեք։ Ես չգիտեմ՝ իրենց համայնքի բնակիչներն ինչ կարծիք են ունենալու մեկի մասին, ով իր սեփական տանը կանչում և համագյուղացի երիտասարդին ծեծի է ենթարկում»։

Գեղամ Մանուկյանն էլ Aravot.amի հետ զրույցում Փարպիի գյուղապետին խորհուրդ տվեց. «Չգիտեմ ով է Փարպիի գյուղապետը, բայց խորհուրդ կտամ լեզուն ատամների հետեւը պահի, թե չէ մեկ-մեկ առաջ ընկնող լեզուն ատամների պատճառով կծող ա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728