Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա թելադրված չէ նրանով, որ նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է, ՊՆ-ն էլ գլխավորում է համամասնական ցուցակը». Աշոտյան (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 15:36

«Մեզ համար թիվ մեկ մրցակիցը ՀՀ-ի՝ դեռեւս չլուծված խնդիրների փաթեթն է»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն քաղաքական ո՞ր ուժերին է իրեն մրցակից համարում առաջիկա ԱԺ ընտրություններում, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ակնհայտ է, որ ոչ իշխանական բոլոր ուժերը կցանկանան, որ ՀՀԿ-ն իրենց դիտարկի որպես հիմնական մրցակից, բայց մենք չենք ճանաչում ոչ մեկին որպես թիվ մեկ մրցակից եւ թիրախ»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Ներկայացնելով «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը որդեգրած ՀՀԿ-ի դեռեւս չհրապարակված նախընտրական ծրագրի որոշ նպատակներ, նա տեղեկացրեց, որ կուսակցության թիվ մեկ խնդիրն է՝ առաջադրել երկրի զարգացման մոդել. «Առաջարկելու ենք ոլորտային գերակայություններ եւ զարգացման հնարավորություններ»:

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որն իր կարգախոսի շրջանակում ընդգրկել է ՀՀ անվտանգության ապահովման խնդիրը: «Սա թելադրված չէ այն հանգամանքով, որ նախագահը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, ՊՆ Վիգեն Սարգսյանն էլ՝ համամասնական ցուցակի առաջին համարը…Անվտանգությունը կարեւոր է տարածաշրջանի համար. ՀՀԿ-ն միակ ուժն է, որը կարող է տեր կանգնել այս խնդրին»,-համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728