Եվրամիության խորհուրդը Էներգետիկայի և տրանսպորտի նախարարների մակարդակով փետրվարի 27-ին հաստատել է այցագրային ռեժիմի չեղարկման մասին որոշումը Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին Facebook սոցցանցում գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի համապատասխան հայտարարությունը:
«Եվրամիության խորհուրդը հաստատել Է այն կարգավորման փոփոխումը, որը նախատեսում Է անայցագիր ռեժիմի սահմանում Վրաստանի քաղաքացիների համար»,-գրել Է Կվիրիկաշվիլին:
Ըստ սահմանված ընթացակարգերի՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունները Եվրամիության պաշտոնական հանդեսում կհրապարակվեն այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաև Եվրամիության խորհրդի նախագահող երկրի ներկայացուցիչը: Փաստաթղթի ստորագրումը նախատեսված է մարտի 1-ին:
Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 21-րդ օրը, որից հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի այցագրերի Շենգենյան գոտու երկրներում գտնվել 90-ից մինչև 180 օր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ