«Այս տարիներին մենք համոզվել ենք, որ Վերահսկիչ պալատը անկախ մարմին չէ: Անկախության առանձին դրսեւորումներ կասեցրել են»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում տեւական ժամանակ փնտրում էին ու հարցնում՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Նա աղմկահարույց դեպքերից հետո չէր գալիս ԱԺ, գալիս էր իր տեղակալը, ինչն օրենքի խախտում է: Լեւոն Զուրաբյանը հարցրեց. «Հիմա իմացանք, թե Իշխան Զաքարյանն ուր է, նա Ծառուկյան դաշինքի երկրորդ համարի տեղում է: Իսկ ձեր դեպքում կարո՞ղ է այդ հարցը չհնչի»:
Նա հետաքրքրվեց՝ Յոլյանը կլինի՞ 2008-2010 թվականների Իշխան Զաքարյանի նման անկաշկանդ:
Լեւոն Յոլյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ երբեք ձեր մոտ հարց չի առաջանա, թե որտեղ է Յոլյանը: Որտեղ էլ լինեմ՝ ձեզ անձամբ տեղյակ կպահեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ