Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ասաց, որ իր վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել: Լրագրողները հարցրել էին այն լուրերի մասին, որ իր եւ իր որդու նկատմամբ իշխանությունը ճնշումներ է գործադրել, երբ փորձել են լքել ՀՀԿ-ն եւ կանգնել Հովիկ Աբրահամյանի կողքին:
«Ես ոչ մեկից նեղացած չեմ, քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից, որոշել եմ բիզնեսով զբաղվել»,- ասաց Մհեր Սեդրակյանը`հավելելով, որ չի ձգտել իր որդուն ԲՀԿ ընտրական ցուցակ մտցնել:
Հարցին՝ իր որդու համար պատգամավորի կարիերա էր ծրագրավորել, ինչո՞ւ ձախողվեց, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Էդ էլ մեր գաղտնիքն ա, թող մնա մեր մեջ: Ես չեմ ձգտել, ես եթե մի բանի ձգտում եմ՝ հասնում եմ: Իմ որդին պատգամավոր դառնալո՞վ պետք ա կարիերա ստեղծի կամ չստեղծի, ձեզ ոնց ա թվում , եթե դառնա պատգամավոր, փայլելո՞ւ ա իր կարիերան»:
Մհեր Սեդրակյանը նաեւ ասաց, որ առաջիկա ընտրություններում օգնելու է Գագիկ Բեգլարյանի եղբորը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ