«Առաջադրել ենք 7-12 թեկնածու յուրաքանչյուր ընտրատարածքում: Եթե մարդ ստանա վստահության քվե, ոչ մեկ իրավունք չի տալիս հարցականի տակ դնել նրա ընտրվելու լեգիտիմությունը: «Վարկաբեկված» բնորոշման հետ համաձայն չեմ»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն առաջիկա ԱԺ ընտրություններում առաջադրել արդեն իսկ վարկաբեկված գործիչների, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա բերեց ԱՄՆ նախագահի օրինակը. «Դոնալդ Թրամփին կարող են չսիրել, քննադատել, բայց նա ընտրված նախագահ է: Նույնը պետք է լինի այն թեկնածուների պարագայում, որոնք կընտրվեն»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ գուցե որոշ թեկնածուի մասին բացասական կարծիք կա, բայց նա, այնուամենայնիվ, իր քվեն կարող է ստանալ իր ընտրատարածքում:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ