ԱՄՆ-ում կայացել է հոլիվուդյան կինեմատոգրաֆիայի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են աշխարհահռչակ մի շարք դերասաններ, ռեժիսորներ:
Մրցանակաբաշխության յուրաքանչյուր արարողություն պայքար է ոչ միայն «Օսկար»-ի արձանիկի համար, այլ նաև հիանալի հնարավորություն է ընձեռում հայտնի անձանց ցուցադրել հանդերձանքները, զարդերը:
Բրիտանական The Daily Mail պարբերականն առանձնացրել է «Օսկար»-ի ամենաշքեղ կանանց և լավագույն զգեստները:
Կարմիր գորգի վրա փայլել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Էմմա Սթոունը, որը կրել է Givenchy ապրանքանիշի ոսկեգույն զգեստ և Tiffany & Co ականջօղեր: Նրա էլեգանտ և միևնույն ժամանակ շքեղ զգեստը դարձել է մի շարք պարբերականների ֆավորիտը:
Կարդացեք նաև
Կարմիր գորգի վրա առանձնացել են նաև Շերլիզ Թերոնը՝ Dior մետալիկ զգեստով, մոդել Քրիսի Թեյգանը՝ Zuhair Murad-ի զգեստով, որը ճանաչվել է երեկոյի ամենասեքսուալ կանանցից մեկը, «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հետո մեծ ճանաչում ձեռք բերած Դակոտա Ջոնսոնը՝ GUCCI-ի զգեստով:
Իրենց հանդերձանքներով աչքի են ընկել Նիկոլ Քիդմանը (Armani Prive), Սկարլեթ Յոհանսոնը ( Alaia), Բրի Լարսոնը ( Oscar de la Renta ), Քիրստեն Դանստը (Dior) և այլք:
Reuters-ը ևս անդրադարձել է «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության մասնակիցների հանդերձանքին: Գործակալության ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ