«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերահաստատեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել ՀՀԿ-ն՝ որպես վարչապետի թեկնածու:
«Նա, ի հեճուկս բոլոր հոռետեսների, շարունակում է զարգացման ծրագրեր ներկայացնել եւ ունենալ հասարակության զգալի հատվածի վստահությունը»,-նկատեց Արմեն Աշոտյանը:
«Վարչապետը չունի իմ հաճոյախոսության կարիքը, բայց ՀՀԿ-ն ընտրությունների գնում է մի քանի կերպարներով: Եթե մեր կարգախոսի «անվտանգություն» բաղադրիչի մարմնավորումը երկրի նախագահն է իր գործունեությամբ՝ ազատամարտից մինչեւ այսօր, ապա «առաջընթաց»-ի ներքո նոր կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ