«Մեր հարեւանները կարծում են, որ գալիք խորհրդարանական ընտրությունները շեղելու են ՀՀ ժողովրդի եւ իշխանությունների ուշադրությունը սահմանից եւ Արցախից, անպաշտպան են թողնելու Արցախը»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով սահմանային լարվածության վերջին դեպքերը:
Նրա բնորոշմամբ, ակնհայտ է՝ մեր զինված ուժերը պատրաստ են հակահարված տալու. «Հակառակորդի կազմակերպած միջադեպերը դատապարտելի են, բայց հնարավորություն են տալիս ցույց տալու, որ մեր ներքին խնդիրները չեն կարող մեզ ջլատել»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Արցախն անպաշտպան չի մնալու այն պատճառով, որ ՀՀ-ն զբաղված է խորհրդարանական ընտրություններով:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ