Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրանի և Թուրքիայի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Փետրվար 27,2017 13:56

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել:

«Իրանը հյուսիսային իր երկու հարևաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության և բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»,-ասել է Քասեմին և հավելել, որ իրանական կողմը պատրաստակամ է «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։

Ի տարբերություն Իրանի կոչին, որը ուղղված է հակամարտող երկու կողմերին, Թուրքիան հանդես է եկել միակողմանի, ոչ հավասարակշիռ հայտարարությամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 26-ին դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»՝ մեղադրելով Հայաստանին և «կոչ անելով նրան պահպանել հրադադարի ռեժիմը, անհապաղ դադարեցնել բռնությունը»:

Թուրքիան նաև ցավակցել է Ադրբեջանին՝ զոհվածներին անվանելով «եղբայրներ»: Նշվում է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728