«Ընտրությունները մեզ համար կարեւոր են ոչ միայն իրենց արդյունքով: ՀՀԿ-ն եւս ուզում է հաղթել, բայց դրանից առաջ կարեւոր է ընտրությունների որակը: Գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն՝ մրցակցել նաեւ ընտրական տարածքներում՝ նույն կուսակցության տանիքի ներքո: Այդ մրցակցությունն օրինական է՝ իր ձեւակերպումներով եւ գաղափարական հենքով»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տեղեկություններին, որ նույն ընտրատարածքում ընդգրկված ՀՀԿ վարկանիշային ցուցակի թեկնածուների միջեւ վեճեր են ընթանում, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա բնորոշմամբ՝ որոշ դեպքերում մրցակցությունը վերածվում է քաղաքական հարթությունից դուրս պայքարի. «Շաբաթ օրը կայացած խորհրդակցության ժամանակ երկրի նախագահի կողմից շեշտադրում է արվել՝ քաղաքական պայքարի քաղաքակիրթ լինելու հրամայականի վրա»:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ առանձին միջադեպերը որոշիչ չեն կարող դառնալ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ