Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն

Փետրվար 27,2017 13:40

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-յան իր էջում գրել է

Պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին, խնդրում եմ չահաբեկել Արցախում ապրող իմ հայրենակիցներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին, և մեր ժողովրդին ընդհանրապես: Նախ 1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր, և խախտվելու է դեռ տասնյակ տարիներ: Փոխվելու են զենքերն ու նրանց տրամաչափերը, տեխնիկան ու տեխնոլոգիաները, եթե այն դիտարկում ենք որպես ռազմական գործողություն, ապա այն ժամանակ առ ժամանակ տեղի է ունենալու:

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն:
Մենք՝ Արցախում ապրողներս, ընդմիշտ պետք է ազդակ հաղորդենք մեր ժողովրդին, որ սա մեր դառը և ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր և պարտավորեցնող խաչն է: Իսկ եթե շատ եք ուզում, կարող եք անվանել նաև հարատև պայքար: Սա այն անխուսափելին է, որը կա այսօր և կլինի դեռ երկար ժամանակ:

Լավ լուր եմ ուզում հաղորդել իմ հայրենակիցներին՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են ՙՙԻՄ ԱՅԳԻՆ՚՚ հիմնադրամը, և երեկ՝ կիրակի օրով, ծառատունկ են կազմակերպել Արաքսի հովտում:

հ.գ.Օրերս Արցախ էր ժամանել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ Ստեփանակերտում մեծ ներդրում կատարելու ցանկությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728