«Վերջին 1-2 ամսվա ցուրտը էական վնաս է հասցրել դեղձենուն և բալենուն» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ ծիրանենու հետ կապված ուսումնասիրությունները կավարտվեն մեկ շաբաթից.
«Համենայն դեպս, ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան, ասենք, դեղձենին։ Մեր հույսը դա է»,-ասաց պարոն Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ցուրտը վնասներ է հասցրել նաև կարտոֆիլի սերմացուին։
«Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ ամենամեծ վնասը Արարատյան հարթավայրում (40 %), Շիրակի (40 %) և Գեղարքունիքի (30 %) մարզերում է։ Այն սերմնացուն, որը գյուղացին վաղ գարնանացանի համար էր պահել, ցրտահարված է, և այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի»։
Հրաչ Բերբերյանը հավելեց, որ սա արդյունք է նաև պետության անտարբերության։ «Կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը։ Փոքր բիզնես՝ խնդրեմ, ծրագրեր են ներկայացնում՝ խնդրեմ»,-ասաց նա՝ նշելով,որ օրերս հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ