Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ԱԺ-ում վիճեց Խոսրով Հարությունյանի հետ՝ իրենց «կույսի» տեղ դնելու հարցով (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 13:03

ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում խոսեց այն մասին, որ ոստիկանությանը հարցում է արել եւ պարզել է, որ հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 1-ը ՀՀ ավելի քան 7000 քաղաքացի փոխել է հաշվառման վայրը: Ըստ նրա, սա արտառոց թիվ է: Նա ասաց, որ ահազանգեր է ստանում, որ գործատուները, օգտագործելով իրենց վարչական լծակները, ստիպել են աշխատակիցներին հաշվառման վայրից դուրս գալ եւ գրանցվել իրենց հարմար ընտրատարածքներում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԷՑ-ի հետ կապված այսպիսի ահազանգ կա, «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ կապված:

Նա ասաց, որ ոստիկանությունը ամեն շաբաթ պետք է տեղեկատվություն հրապարակի, թե քանի քաղաքացի է իր հաշվառման վայրից դուրս եկել եւ նոր վայրում հաշվառվել:

ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ բոլորին մտահոգում է այն զանգվածային տեղահանումը, ինչ տեղի է ունենում մեր երկրում. «Քանի որ մեր երկրում բդեշխները այնքան շատ են՝ քյոխվեքը, իրենց աշխատողներին իրենց ստրուկներ են համարում, բոլորին պարտադրում են դուրս գալ եւ գրանցվել իրենց ընտրատարածքի վայրում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ ասելով, որ այն ընդդիմադիրներն ընտրել են կոնսենսուսով. «Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, այս օրենսգրքի ամենամեծ առավելությունն այն է, որ բացառում է կարուսելը, հետեւաբար՝ ընտրակաշառք բաժանելու որեւէ շարժառիթ: Բայց ինձ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են կույսի, կուսական կեցվածքով: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում եւ ով էր բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին: Բոլորը՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են, եկեք դրա դեմն առնենք»:

Նիկոլ Փաշինյանը դահլիճում բորբոքվեց, սկսեց բղավել, որ առանց բացառության մի՛ ասեք:

Հերմինե Նաղդալյանը փորձեց կրքերը հանդարտեցնել. «Դահլիճում հանգի՛ստ, կարգապահություն պահպանեք»:

Խոսրով Հարությունյանը վիճեց Փաշինյանի հետ՝ գնա Գյումրիում հարցրու՝ ով էր ընտրակաշառքի գինը բարձրացրել: Նիկոլ Փաշինյանն էր հակադարձեց՝ «Մի՛ ասեք առանց բացառության, մենք չենք բաժանել»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց. «Կոնգրեսը հաստատ ընտրակաշառք չի բաժանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728