Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Փետրվար 27,2017 12:59

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ:

Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է կարևոր փոփոխությունների նախաշեմին, և այս Ընտրական օրենսգիրքը հիմնականում ուղղված է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև պատվիրակությանը հետաքրքրող այլ հարցերի:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728