Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը մտքափոխվել է եզդիների մասին (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 12:48

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի գործողություններին եւ մեր տղաների քաջագործությանը:

Նա հարցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, թե չե՞ն պատրաստվում փակ նիստ հրավիրել քննարկելու իրավիճակը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեր խնդիրը պայքարն է, ես կարծում եմ, մենք պիտի պայքարենք մինչեւ վերջ: Պետք է կարողանանք հասկանալ, թե այդ փակ նիստում մենք ինչ ենք անելու: Այն գործողությունները, որոնք կատարվում են, ամբողջ հասարակությունը գիտի: Համենայնդեպս, կմտածենք»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ նախագծերը քառօրյայից քառօրյա տշվում են. «Ի՞նչն է ձեզ խանգարում այս քառօրյայում քննարկման դնել ԱԺ հայտարարության նախագիծը 2014-ին սկսված եւ առ այսօր շարունակվող Հյուսիսային Իրաքում եզդիների հետ տեղի ունեցածը ցեղասպանական գործողություն որակել: Մենք լավություն չենք անում եզդիներին»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սովորաբար ցեղասպանություն որոշելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության կարծիքը: Մենք էլ գտնում ենք,որ շատ վատ երեւույթ է տեղի ունեցել, եւ մենք մեր խոսքը պիտի ասենք: Ինչ վերաբերում է դնել նախագիծ եւ դա ճանաչել ցեղասպանություն՝ դրանով ոչ եզդի ժողովրդին օգուտ կտանք, ոչ էլ այդ գործընթացին»:

Հիշեցնենք, որ մինչ այդ, երբ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ պատրաստվում է նման հայտարարության տեքստ մշակել, Գալուստ Սահակյանը համաձայնել էր, ասել էր, որ իրենք դեմ չեն եւ համամիտ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728