Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումն արդեն ուժի մեջ է մտել, քանի որ ավարտվել է 15-օրյա ժամկետը: Իշխան Զաքարյանի փոխարեն առաջարկվել է Լեւոն Յոլյանի թեկնածությունը:
Գալուստ Սահակյանը նաեւ հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ