Այսօր ԱԺ նիստում ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հարցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին: Նա ասաց, որ ողջ համացանցը գրում է, որ նա առողջական վատ վիճակում է գտնվում եւ հարցրեց, թե մեծամասնությունն ի՞նչ քննարկումներ է ունեցել, ինչո՞ւ է նա մինչեւ այսօր ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որ նա մինչեւ այսօր ձերբակալված է: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք մտածում այդ խնդիրը այնպես լինի, որ այդ տղան դրսում լինի»:
Իսկ թե ինչ է քաղաքական մեծամասնությունը մտածում այդ մասին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մտածողների համար հատուկ կարգեր կան, հատուկ մարդիկ կան , հատուկ մոտեցումներ կան, որոնք մտածում են այդ մասին: Ինչ վերաբերում է ըստ ամենայնի, մենք էլ ենք ուզում, որ ազատվի»:
ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն առավոտյան եղել են դատապարտյալների հիվանդանոցում. «Արթուր Սարգսյանը 17 օր հացադուլի մեջ է, ծանր վիճակում»: Նա ասաց, որ «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ միջոցը նրա խափանման միջոցը փոխելն է, ինքը միջնորդություն է պատրաստել եւ պատգամավորների ստորագրությունները ուզեց՝ նրա կյանքը փրկելու համար. «Միակ տարբերակը դա է, որեւէ կերպ չենք կարող նրան համոզել դուրս գալ նրան այդ վիճակից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ