Լրահոս
Օրվա լրահոսը

Նուրսուլթան Նազարբաևն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Փետրվար 27,2017 11:48

Basel Peace Office գիտահետազոտական ինստիտուտի շվեյցարացի տնօրեն Ալին Վարեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Բացի երկրի ղեկավարից՝ մրցանակին հավակնում է նաև «Ատոմ» նախագծի պատվավոր դեսպան, ղազախ նկարիչ Կարիպբեկ Կույուկովը: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության ղազախական ծառայությունը՝ վկայակոչելով Վարեի՝ Facebook սոցիալական ցանցում արված գրառումը:

Վարեն նշել է, որ Նազարբաևի և Կույուկովի թեկնածություններն առաջադրել է միջուկային զենքի չեղարկմանն ուղղված ջանքերի համար:

Հայցի համաձայն՝ Նուրսուլթան Նազարբաևը, լինելով Ղազախստանի նախագահ, միջուկային զինաթափման ոլորտում ընդունել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, այդ թվում փակել է Սեմիպալատինյան խոշորագույն միջուկային փորձադաշտը:

«Ատոմ» նախագիծը , որը վարում է Կույուկովը, պատմում է մարդկության և շրջակա միջավայրի վրա միջուկային զենքի ազդեցության մասին, ինչպես նաև հակված է միջուկային զինաթափման գաղափարին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728