Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է նախկին խորհրդային ռազմագերիներին հատկացվող միանվագ դրամական նպաստին  դիմելու վերջնաժամկետ

Փետրվար 27,2017 11:12

2015թ. նոյեմբերի 30-ին Գերմանիայի դեսպանությունը մամլո հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:

Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել: Այս նպաստի նկատմամբ իրավական պահանջ չի գործում, այն մեկ այլ անձի փոխանցելի կամ ժառանգելի չէ:

Դեսպանությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սույն նպաստի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է: Դիմումը կարող է գրավոր ներկայացվել Կենտրոնական ծառայությունների և գույքային վիճելի հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:

Դիմումի ձևաթղթերը կարելի է ներբեռնել և ընթացակարգի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի վերաբերյալ բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728