Երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա:
Բաղանիսից հայտնեցին, որ ազերիները կրակել են նաեւ միջպետական ավտոճանապարհի վրա:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունից գյուղին վնաս չի պատճառվել, միջպետական ավտոճանապարհը երթեւեկության համար բաց է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ