Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էմմա Սթոուն, Քեյսի Աֆլեք, «Լուսնի լույսը»… Լոս Անջելեսում ամփոփվել է «Օսկարը»

Փետրվար 27,2017 10:58

Լոս Անջելեսում կայացել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը՝ «Օսկարը»:

Մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը վարել է 49-ամյա կատակերգու Ջիմի Քիմելը։ Միջոցառումը 13-րդ անգամ անցկացվել է հանրահայտ Dolby թատրոնում, որը նախատեսված է 3300 հանդիսականի համար։ Հեռարձակումը 52-րդ անգամ իրականացրել է ABC հեռուստաընկերությունը։ Մրցանակներ են հանձնվել 24 անվանակարգերում։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» (Moonlight) կինոնկարը: Նշենք, որ հաղթողի անունը հայտարարելիս թյուրիմացություն է տեղի ունեցել. սկզբում «լավագույն ֆիլմ» է հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»ը:
Երբ ֆիլմի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, շնորհակալական խոսք ասելու համար, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին: Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը: Ավելի ուշ անվանակարգում հաղթողին հայտարարող աստղը՝ Ուորեն Բիթին, մանրամասնել է, որ իրեն սխալ ծրար էին տվել:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը՝ «Լա Լա Լենդ» (La La Land) ֆիլմում գլխավոր դերակատարման համար, իսկ «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը. նա գլխավոր դերով հանդես է եկել «Մանչեսթերը ծովի մոտ» (Manchester by the Sea) ֆիլմում:

Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մախերշալա ԱլինԼուսնի լույսը»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Վիոլա Դևիսը («Պատնեշներ» (Fences):

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «ՕՋեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որը, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկարատև ֆիլմը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը» (Commis voyageur): Նշենք, որ ռեժիսորը մրցանակաբաշխությանը ներկա չի գտնվել։ Ֆարհադիի փոխարեն բեմ է բարձրացել նրա ներկայացուցիչը։ Մինչ այս ֆիլմը իրանցի ռեժիսորն արդեն նվաճել էր «Օսկար» 2012 թվականին՝ «Նադերի և Սամինի բաժանությունը» ֆիլմի համար։

Սիրիական պատերազմին առնչվող «Սպիտակ սաղավարտներ» (The White Helmets) ֆիլմը «Օսկար» է նվաճել որպես «լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»։ Ռեժիսոր Օռլանդո ֆոն Այնսիդելի 40 րոպեանոց ֆիլմը պատմում է սիրիական պատերազմի, Սիրիայում գործող մարդասիրական կազմակերպության աշխատանքի մասին։

«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը (Zootopia): Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է դարձել Ալան Բարիլարոյի «Ավազահավը» (Piper)։

«Լավագույն մոնտաժ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Մել Գիբսոնի «Խղճի նկատառումներով» (Hacksaw Ridge) ֆիլմը։

«Լավագույն տեսողական էֆեկտների» համար «Օսկար» է ստացել Ջոն Ֆավրոյի «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) ֆիլմը։

Լավագույն սաունդթրեքի համար մրցանակ է ստացել «Լա Լա Լենդը»:

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ»-ին:

«Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը ծովի մոտ»):

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728