Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ ծանր հիվանդություններով տառապող անձի համար հացադուլի մեջ գտնվելը կարող է անդառնալի ողբերգական հետևանքների բերել

Փետրվար 27,2017 10:50

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին,

ՀՀ ԱԺ Նախագահ Գ.Սահակյանին,

ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյանին,

ՀՀ Գլխավոր դատախազ Ա․Դավթյանին,

ՀՀ ԱԺ պատգամավորներին

Բաց նամակ-դիմում

Հայաստանի հասարակությանը «Հաց բերող» անունով լայնորեն հայտնի Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ կալանքի տակ է առնված՝ չնայած նրա հանրահայտ լուրջ առողջական խնդիրներին։ Ի նշան բողոքի Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել և արդեն 17 օր է՝ նրա կյանքը վտանգի տակ է: Բազմաթիվ ծանր հիվանդություններով տառապող անձի համար հացադուլի մեջ գտնվելը կարող է անդառնալի ողբերգական հետևանքների բերել։

«Հաց բերողի» տառապանքները խորապես հուզում են հասարակության շատ անդամների՝ ավելացնելով իրավապահ ու դատական մարմինների գործողությունների նկատմամբ առանց այդ էլ առկա հասարակական անվստահությունը։

Հազարավոր մարդիկ միանում են այս կոչին և խնդրում, առաջարկում են մարդասիրություն ցուցաբերել և Արթուր Սարգսյանին ազատել կալանքից։

Արթուր Սարգսյանին ազատելու սույն Բաց նամակ-դիմումին, որի մի փոքր ընդարձակ տարբերակը «Ո՞վ կմիանա» վերնագրով փետրվարի 27ին հրատարակվել է սոցիալական ցանցերից ֆեյսբուքյան իմ էջում (տես), մեկ օրվա ընթացքում հավանություն են տվել 1900, տարածել են 680 օգտատերեր և միայն իմ էջում միացել է 1018 մարդ: Հարյուրավոր մարդիկ սույն նամակ-դիմումին միացել են նաև այն տարածող 680 օգտատերերի ֆեյսբուքյան էջերում (https://www.facebook.com/kara.chobanyan.13/posts/1891085237792016?pnref=story; https://www.facebook.com/gohar.rshtuni/posts/1336457296424324?pnref=story; https://www.facebook.com/armen.adamyan.589/posts/829878707151532?pnref=story; https://www.facebook.com/groups/215884208807404/permalink/336450460084111/?pnref=story և այլն): Նամակ դիմումին միացողները հաճախ զանազան սուր կամ զուսպ մեկնաբանություններ են արել, որոնք բոլորն էլ հավաստում են նրանց ջերմ փափագը օր առաջ Արթուր Սարգսյանին ազատության մեջ տեսնել: Արձագանքների միայն մի մասի ամբողջական պատճենը, 100 էջից ավելի կազմելով,  տրամադրվում է սույն կոչը տպագրող լրատվամիջոցներին, բայց  ծավալի պատճառով հավանաբար չի տպագրվի: Մենք հուսով ենք, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիների սպասումները դրական լուծում կստանան:

Հրանուշ Խառատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728