Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագիրը խզել են Արցախի դրոշը բարձրացնելու եւ Հայաստան հրավիրելու համար (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 10:46

Երկու օր առաջ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ խառը մենամարտերի վարպետ, ռուսաստանաբնակ Վարդան Ասատրյանը Fight Nigths Global 59 մրցաշարի շրջանակներում թեթեւագույն քաշային կարգում առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Էլդար Իբրահիմովին եւ ռինգում հաղթանակը տոնել Արցախի դրոշը պարզելով:

https://www.youtube.com/watch?v=rQepMuBQWu0

Հայ մարզիկը հաղթանակից անմիջապես հետո խոսքն ուղղել է դահլիճում գտնվող բոլոր տղամարդկանց. «Ողջույն, Ռուսաստան: Առաջին հերթին շնորհավորում եմ դահլիճում գտնվող բոլոր իսկական տղամարդկանց՝ փետրվարի 23-ի՝ «Հայրենիքի պաշտպանության» օրվա առիթով: Այս դրոշը ես բարձրացնելու եմ աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ էլ լինեմ: Մենք պարտվելու իրավունք չունենք, մենք դա պետք է գիտակցենք եւ անենք հնարավոր ամեն բան հաղթելու համար», – հայտարարել է Վարդանը հենց ութանկյունում եւ հարց ուղղել «Փրայմ Թայմ» պրոումոթերական ընկերության ղեկավար Քամիլ Գադյույեւին. «Դուք եղե՞լ եք Հայաստանում: Ո՞չ: Ուզում եմ, որ անպայման լինեք այդ Արեւային Երկրում եւ իմ անձնական եզրափակիչը կազմակերպեք Երեւանում», – հայտարարել է ադրբեջանցուն հաղթողը:

Սակայն Figth Nights ընկերությունը դրանից հետո խզել է պայմանագիրը Վարդան Ասատրյանի հետ՝ պատճառաբանությամբ, որ նա բարձրացնելով Արցախի դրոշը խախտել է էթիկայի նորմերը, բայց կարեւորություն չի տվել այն հանգամանքին, որ ադրբեջանցին չի ներկայացել հաղթողին հայտարարելու արարողությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728