ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ