Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծուջարդ Փարպիում. կիզակետում Բազմասեր Առաքելյանն է

Փետրվար 26,2017 16:30

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

«Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում: ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։

Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։

Չբավարավելով դրանով` բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ` մի քանի տասնյակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։

Վիճակը լարված է. Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. moso says:

    Այ ժողովուրդ էլ ,,ընտրությունս,, որն է? Դուրս գանք բռնցքակռվի, ով շատ բերան ջարդի նա էլ ընտրված համարվի: Կամ երկրորդ, քաղաքակիրթ տարբերակը՝ հրապարակի մեջտեղը մեշոկներ ենք շարում, հհկ, բհկ, դաշնակ, հնչակ, հակ, ծակ եւ այլ համապատասխան բիրկաներով ու բերում փող ենք լցնում, ամեն մեկը ըստ իր կուսակցական մեշոկի: Ով ինչքան տվեց հանուն ազգի նա էլ համապատասխան ձայներ է ստանում – սրանից արդար ու լավ ինչ ենք ուզում?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728