ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Մասիսից Արտաշատ ավտոճանապարհին, Արմավիրի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
ՀՀ ԱԻՆ