Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է այսպիսի գրառում.
Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում:
Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն է սպրդում սահմանամերձ գյուղերի դատարկման մասին:
Մասնավորապես հենց նույն, այսպես կոչված, Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչը տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով իրենք ստիպված են եղել լքել այս բնակավայրը: