Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց ԶԼՄ-ների շախմատի առաջնությունը:
Երրորդ անգամ անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավեց Նարեկ Վարազդատյանը (haymedia.am), երրորդը՝ մրցաշարի ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի խմբագիր, 70-ամյա Արթուր Բունիաթյանը:
Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:
Հաղթող եռյակը պարգեւատրվեց գավաթներով եւ գումարային մրցանակներով՝ հովանավորի կողմից: Չորրորդ տեղ գրաված մասնակիցը ստացավ հուշանվեր: Մրցանակները հանձնեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորը՝ Երեւանի քաղաքապետարանը, աջակիցները՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը եւ «Սիլ Մաազա» ընկերությունը:
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային մրցավար Նունե Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ