Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահն ինձանից է իմացել, որ Օսկանյանի որդուն ձերբակալել են». Գառնիկ Իսագուլյան

Փետրվար 25,2017 19:01

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու  ձերբակալության դեպքին:

«Այդ ժամանակ ԼՂՀ-ում էինք: Սեղանի շուրջը նստած էինք ես, Դավիթ Շահնազարյանը, Վիտալի Բալասանյանը…Շահնազարյանն ասաց՝ հայտարարություն է տարածվել, որ ձերբակալվել է Վարդան Օսկանյանի տղան, եւ ասաց, որ դա շատ վատ երեւույթ է: Պետք է արագ պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել, որովհետեւ այն կարող է շահարկվել»,-պատմեց Գառնիկ Իսագուլյանը:

«Զանգել եմ Բակո Սահակյանին, նա ասել է, որ անմիջապես կապնվեմ Երեւանի հետ: Կապնվել եմ ում հետ պետք է, պարզվել է՝ Սերժ Սարգսյանը տեղյակ էլ չի եղել, որ որդին ձերբակալվել է, ինձանից է նա իմացել այդ մասին»,-շարունակեց Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ լավ հարաբերություններ ունի Օսկանյանի հետ, բայց իրավիճակը շահարկելը ճիշտ չէ. «Լուրեր են տարածվում, թե ցուցում են տվել ճնշում գործադրել ընդդիմադիր դաշինքի վրա՝ որդուն կալանավորելով: Բայց կրկնում եմ՝ նախագաhն ինձանից է դա իմացել»:

Ըստ Իսագուլյանի՝ Օսկանյանի որդուն ստորագրությամբ բաց թողնելը չի նշանակում, թե «որեւէ մեկից վախեցել են»: «Մի արեք հանցագործություններ, անկախ նրանից, թե ում որդին եք»,-կոչ արեց բանախոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728