Արցախյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի շրջափակման մասին «Պաշարվածները» ֆիլմն այսօր հանձնվեց հանդիսատեսի դատին: Համահեղինակներն են քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և Արմեն Մինասյանը:
«Պատերազմի թոհուբոհի մեջ մարդը հետին պլան է մղվում, ուստի ցանկացանք այս ֆիլմով ցույց տալ մարդուն՝ իր ապրելու իրավունքով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը: Նա նկատեց, որ ֆիլմում պատերազմի մասին երկխոսություններ գրեթե չկան, փոխարենը՝ ամեն ինչ ներկայացված է փաստերով:
«Ֆիլմը ցույց է տալիս ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը բնաջնջելու քաղաքականությունը: Այն հիմա էլ է իրագործվում: Այս ֆիլմը փաստացի նյութ է՝ միջազգային հանրության համար»,-իր հերթին նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Անդրադառնալով փետրվարի 24-ին հակառակորդի կողմից արցախյան Թալիշ համայնքի արկակոծմանը՝ Մելիք-Շահնազարյանը կարծիք հատնեց՝ դա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր քաղաքականությունից:
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Պաշարվածները» նախատեսվում է թարգմանել մի քանի լեզուներով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ