Կոչ` համապետական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններին և դաշինքներին
Հարգելի հայրենակիցներ,
20/01/2017թ. «Հոգևոր Հայաստան»-ը բաց ուղերձով դիմեց ՀՀ իշխանություններին, բոլոր քաղաքական ուժերին` պահանջելով անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը, որպեսզի որևէ կերպ այդ ժամկետը չնույնականացվի քառօրյա պատերազմի հետ: Ինչպես նշվում էր ուղերձում` «ընտրությունների օրը ապրիլի 2-ին անցկացնելու անբարո համառությունը պղծում է մեր ոգու և ինքնության պոռթկման սրբազան խորհուրդը»:
«Հոգևոր Հայաստան»-ի այդ ուղերձը, բացառությամբ մի քանի կուսակցությունների ինչպես նաև որոշ անհատների կցկտուր արձագանքների, այդպես էլ չարժանացավ ՀՀ քաղաքական դաշտի համարժեք արձագանքին:
Վերստին պնդելով մեր պահանջը` կոչ ենք անում ձեզ, հնարավորինս սեղմ ժամկետում հրապարակավ հանրությանը հայտնել ձեր պաշտոնական հստակ դիրքորոշումը՝ ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու վերաբերյալ:
Ձեր պատասխանները մեր կողմից ենթակա են ժողովրդին հրապարակային իրազեկմանը:
«Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խումբ