ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօր Ադրբեջանի կողմից կատարված հարձակման փորձի մասին տեսագրություն: ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանել է.
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը:
Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։