Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեցին ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
Բոլոր 9 կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները գրանցվեցին՝ մի քանի բացառություններով: Մասնավորապես, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 23-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Առաքելյանի գրանցումը մերժվեց, քանի որ նրա փաստաթղթերը թերի էին: Սահմանված ժամկետում դաշինքը չէր ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Նույն պատճառով մերժվեց նաեւ Սամվել Մելիքյանի գրանցումը:
«Ծառուկյան դաշինքի» դեպքում էլ թեկնածուներից Սարիբեկ Հովոյանը ինքնաբացարկ էր ներկայացրել, նրա փաստաթղթերը հանվեցին ցուցակից։
Կարդացեք նաև
«Հայկական վերածննդի» թեկնածուներից Անահիտ Սեֆիլյանը եւս ինքնաբացարկ էր ներկայացրել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ