Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսկանյանը՝ 2 հարցում իր անթերի լինելու, Քոչարյանին չծառայելու եւ ազատ մամուլի համար իշխանությունից դուրս գալու մասին

Փետրվար 25,2017 15:58

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարիտիրոսյանը պահանջեց ազատություն քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալին՝ հաց բերողին: Նրա խոսքերով՝ հաց բերողին չեն դատում:

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ եթե ապրիլի 2-ին թույլ տանք, որ  այս իշխանությունները, որոնք երկիրը անդունդի եզրին են հասցրել, վերարտադրվել, ուրեմն պիտի հավատացած լինենք՝ մեզ լավ բան չի սպասելու: Նա սկսեց բացատրել, թե ինչու պետք է մարդիկ ձայնը տան իրենց դաշինքին: Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրաշարժից հետո, ինքը իրենց հանգիստ կյանքը լքել են եւ վերադարձել են ՀՀ՝ մասնակցելու պետականության շինարարությանը. «Սեյրան Օհանյանը իր գիտակցական կյանքի ողջ մասը նվիրել է Արցախի պաշտպանությանը, հայրենիքի պաշտպանությանը»:

Անդրադառնալով իրեն՝ Օսկանյանն ասաց, որ իշխանության մեջ է եղել տեւական ժամանակ եւ որպես անհատ, իհարկե, բազում թերություններ ունի. «Բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին եւ ազնիվ աշխատանք պետական համակարգում: Երկու տասնամյակների ընթացքում, երբ ես աշխատել եմ առաջին, երկրորդ նախագահների հետ, ես երբեք չեմ ծառայել մարդուն, այլ ծառայել եմ երկրին, հայրենիքին, ժողովրդին: Այդ 2 տասնամյակների ընթացքում չի եղել մի դեպք, որ ես ինչ-որ մեկից մի բան խնդրեմ, կամ իմ պաշտոնը, պետության ընձեռած հնարավորությունները չարաշահեմ:

Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, հակառակ, որ ինձ առաջարկվել է բազմաթիվ բարձրագույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի իմ ներդրումը բերեմ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի, նաեւ ընդդիմության ձեւավորմանը: Ես եղել եմ հիմնական ջատագովը՝ ՀՀ-ում քաղաքական մենաշնորհի վերացմանը, քաղաքական կառավարման համակարգում հակակշիռների հաստատմանը: Ես իմ աշխատանքով ապացուցել եմ, որ ինձ համար պաշտոնը, փողը արժեք չեն»:

Նա ասաց, որ նույնն արել են իր երկու գործընկերները՝ Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728