Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ երեխայի միանվագ նպաստը ՕՐՕ-ն խոստանում է  դարձնել կես մլն դրամ, ամսական նպաստը՝ 30 հազար՝ 3 տարով

Փետրվար 25,2017 15:34

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Արցախյան շարժման ժամանակ ՀՀ եկան շատ սփյուռքահայեր, նրանցից ոմանք ռազմի դաշտում իրենց հաղթական սուրը ճոճեցին: Նա հիշատակեց Մոնթե Մելքոնյանի անունը, Ժիրայր Սեֆիլյանի եւ ասաց. «Նրանց մեջ երկու անձ կային, որոնք քաղաքական սուրը հանեցին եւ սկսեցին ճոճել՝ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ 10 տարի արտգործնախարար աշխատած, մինչ այդ տարբեր պաշտոններ ստանձնած Վարդան Օսկանյանը: Սփյուռքը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ՀՀ կյանքում: Սփյուռքը չպետք է միայն իշխանությունների համար յուրացման նպատակով տրվելիք փողի աղբյուրը լինի, առարկայական մասնակցություն պետք է ունենա»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն ասաց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակը մտահոգիչ է. «Միջազգային բազմաթիվ զեկույցներ վկայում են այն, որ խախտվում է հավաքների ազատության իրավունքը:Հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ոստիկանական ուժ, կիրառվում է  բռնություն ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ լրագրողների նկատմամբ»:

Նա նշեց, որ ՀՀ-ից 2016-ին արտագաղթել է 50 հազար մարդ. «Միանգամայն իրատեսական է ծնվող յուրաքանչյուր առաջին երեխայի միանվագ գումարը դարձնել 100 հազար դրամ, երկրորդինը՝ 500 հազար դրամ, երկրորդինը՝ 1 մլն, չորրորդ երեխայինը՝ 2 մլն դրամ: Պետք է ձեւավորվի 3 մլն դրամանոց մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը պետք է օգտագործել 4-րդ երեխայի կարիքների համար: Նույնքան իրատեսական է երեխայի համար մայրերն հատկացվող ամենամսյա վճարները 18 հազարից դարձնել 30 հազար դրամ, իսկ ժամկետը՝ 2-ից դարձնել 3 տարի: Սա կարեւոր քայլ կլինի՝ դեմոգրաֆիկ խնդիրները կանխելու ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728