Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեցին ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության, «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի, Կոմունիստական կուսակցության, «Հայկական վերածննդի». «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակների շուրջ հանձնաժողովի անդամներն առարկություն չունեին, նրանց ցուցակները գրանցվեցին: Միայն թե՝ Կոմունիստական կուսակցության թեկնածուներից Նորայր Պողոսյանը եւ Համլետ Հայրապետյանն ինքնաբացարկ էին ներկայացրել, ուստի նրանց տվյալները հանվեցին ընտրական ցուցակից:
Հայտարարվեց նաեւ, որ կուսակցության թեկնածուներից Հովիկ Ասատրյանը մահացել է, նրա մահվան վկայականն ուղարկվել էր ԿԸՀ: Նրա տվյալները եւս հանձնաժողովի որոշմամբ՝ հանվեցին ցուցակից։
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ