Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքը»՝ Օհանյանենց հետ. ՕՐՕ դաշինքի համաժողովում դժգոհում են մազերը լաքով կիսած տղաներից

Փետրվար 25,2017 15:22

«Մենք լիահույս ենք, ուժեղ ենք, հզոր ենք»,- այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի բացումը Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս խոսքերով սկսեց:

Նա հայտարարեց, որ դաշինքային համաձայնագիր են կնքում, իսկ իրենց դաշինքը բաց է քաղաքական ուժերի, ՀԿ-ների համար, քաղաքացիական շարժումների, ՀՀ եւ Արցախի ապագայով մտահոգ քաղաքացիների համար: Համաձայնագիրը առայժմ ստորագրվել է պարոն Օհանյանի, Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Այս պահի դրությամբ համաձայնագրին միացել են «Արդարություն» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, «Հայկանդուխտ» կուսակցությունը, «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցութունը, «Անկախ դատավոր» իրավապաշտպան կզմակրպության, «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ-ն «Հատուկ գնդի վետերաններ» կազմակերպությունը, «Միացյալ հայեր» ՀԿ-ն, «Կարմիր բերետներ» ՀԿ-ն, «Գնանք միասին» ՀԿ-ն, «Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանության» ՀԿ-ն: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Մենք միասին գնալու ենք դեպի ժռանգություն, դեպի հմախմբում եւ դեպի հաղթանակ»:

Ի դեպ, երբ պարոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց միացել է Ազատամարտիկների դաշինքը, դա բուռն ծափողջույններով ընդունվեց համաժողովի մասնակիցների կողմից: Դաշինքի կողմից 8-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Աղվան Պողոսյանը խոսեց քաղաքական սերնդափոխության մասին՝ ասելով. «Պետք է հստակեցնել ինչ ենք հասկանում սերնդափոխություն ասելով: Եթե խոսքը բյուրոկրատական կաբինետում աշխատած, սեփական աշխատասենյակից դուրս չեկող, իշխանական կուսակցական տարբերանշանը կրծքին փակցրած, մազերը լաքով մեջտեղից կիսած երիտասարդների միջոցով թոշակի անցածներին փոխելու մասին է, ես դա սերնդափոխություն չեմ համարում»:

Նա ասաց, որ իրենց թիմի պատկերացրած սերնդափոխությունն այլ է: Աղվան Պողոսյանը ներկայացրեց իրեն, որ բժշկական համալսարանի ուսանող է, ծնվել է գյուղում՝ հասարակ հայ ընտանիքում: Նա ասաց, որ իր պես բավականին շատ երիտասարդներ կան, որ ունեն հնարավորություն, խելք եւ կարող են դրսեւորվել, բայց այսօրվա բյուրոկրատիան իրենց առաջ փակում է դռները: Աղվան Պողոսյանը խոստացավ փոխել կարծրատիպը, որ ամեն հարց խնամի-ծանոթ-բարեկամով են լուծելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728