Փետրվարի 25-ին ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի սահմանագոտում արածող նախիրի վրա:
Վիրավորվել է գյուղի բնակիչներ Անուշավան Ավագյանի և Գրիշա Ղուզանյանի մեկական կովը: Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաև միջպետական ճանապարհը: Բաղանիսից հայտնեցին, որ այժմ սահմանագոտում խաղաղ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ