Ներկայացնում ենք Շենգավիթի ՀՀԿ կառույցի ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի հետ հարցազրույցից հատված.
– Պարոն Սարգսյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք չկաք ՀՀԿ ցուցակում: Նախկինում Դուք Շենգավիթից ընտրված պատգամավոր եք եղել, այս անգամ իշխանությունը Ձեզ չընտրե՞ց:
– Վերջիվերջո՝ կուսակցությունը ինքն է որոշում կայացնում՝ ով պատգամավոր գնա, ով մնա գործադիրում: Ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի, նորմալ գործընթաց է: Ես իմ աշխատանքն ունեմ գործադիրում, աշխատում եմ: Շենգավիթից ռեյտինգայինով առաջադրվել է գործող պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Ծերեթելիի մանկական հիվանդանոցի տնօրեն Կոլյա Դալլաքյանը, Մետրո թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանը: Այսինքն՝ Շենգավիթը ներկայացրել է մեր արիստոկրատ ներկայացուցիչներին, որոնք վաղը մյուս օրը պետք է կարողանան ԱԺ–ում աշխատել:
– ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Սամվել Ալեքսանյանի դե՞մ եք պայքարելու:
Կարդացեք նաև
– Դեռ պայքար չկա: Դեռ քարոզարշավ չի սկսվել, պարզապես այսօր կուսակցական ժողովներ ենք անում, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, քարոզարշավը որ սկսվի, մենք արդեն նաև մեր ռեյտինգային պատգմավորության թեկնածուներին կկարողանանք ներկայացնել մեր ժողովրդին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում