Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում վիճակահանությամբ որոշվեցին ԱԺ ընտրությունների մասնակից 9 կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների հերթական համարները: Վիճակահանության տվյալներն այսպիսին են.
«Ազատ դեմոկրատներ»-2
«Ելք» դաշինք-1
«Ծառուկյան դաշինք»-4
Կարդացեք նաև
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-5
«ՀՅԴ»-9
«Կոմունիստական կուսակցություն»-7
ՀՀԿ-6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն-3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-8
Նիստում հաստատվեցին նաեւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Որոշ թեկնածուներ ինքնաբացարկ են ներկայացրել, մի դեպքում էլ ԿԸՀ-ն է մերժել թեկնածուի հայտը: Այդ մասին՝ հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ