Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աճ՝ անկման շնորհիվ. «168 ժամ»

Փետրվար 25,2017 12:22

Աճի որակն ավելի ակնհայտ երևում է հատկապես կոնյակի արտահանման ցուցանիշով։ 2016 թվականին Հայաստանից ՌԴ  կոնյակի (ալկոհոլային խմիչքների) արտահանումն աճել է 56.9%-ով և կազմել 125.4 մլն դոլար, որը Հայաստանից ՌԴ արտահանման 1/3-ն է։ Տպավորիչ աճ է, սակայն հիշեցնենք, որ 2014 թվականին արտահանվել էր 132.2 մլն դոլարի ապրանք։ Եվ 2016-ի աճը գրանցվել է այն պարզ պատճառով, որ 2015 թվականին այդ թիվը նվազել էր մոտ 40%-ով՝ հասնելով 79.9 մլն-ի։

Դրա պատճառն էլ այն է, որ ռուբլու արժեզրկման պատճառով տեղական արտադրողների մի մասը պարզապես հրաժարվել է ապրանքն արտահանել Ռուսաստան, փոխարենը՝ գերադասել է պահեստավորել և սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Ինչպես երևում է, այդ բարենպաստ ժամանակը եղել է 2016 թվականը. ռուբլու փոխարժեքի որոշակի ամրապնդումից հետո տեղական արտադրողները սկսեցին արտահանել ոչ միայն՝ նույն տարում արտադրած, այլև՝ 2015-ից պահուստավորած ապրանքը։

Բաբկեն Թունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728